Հավանական է, որ բռնցքամարտիկի կարիերայի ավարտից հետո Արթուր Աբրահամը կզբաղվի ճանապարհորդություններ կազմակերպելով

Հավանական է, որ բռնցքամարտիկի կարիերայի ավարտից հետո Արթուր Աբրահամը կզբաղվի ճանապարհորդություններ կազմակերպելով

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մարտին մնացել է 11 օր, հայ բռնցքամարտիկը ժամանակ է գտնում «բռնցքամարտից հետո կյանքը» պլանավորելու համար: «Ինձ գրավում է միջոցառումների կազմակերպումը: Ես կարող եմ դրանով զբաղվել բռնցքամարտիկի կարիերայի ավարտից հետո»,- ասել է Արթուր Աբրահամը:

Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են` Աբրահամը ձեռք է բերել ոչ մեծ ինքնաթիռ և անվանել այն «AEROKING», հաղորդում է allboxing.ru-ն:

«Ես ցանկանում եմ իմ երկրպագուներին ինչ-որ առանձնահատուկ բան առաջարկել, և հենց այս սկզբունքը ես կօգտագործեմ ավելի ուշ` ֆիրմայի հիմնադրման ժամանակ: Մարդիկ իրենց գումարի դիմաց լավագույնը պետք է ստանան»,- հայտարարել է Աբրահամը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---