«Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է միանվագ կրթաթոշակների հատկացման հայտերի ընդունումը17 նոյեմբերի 2010 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն հայտարարել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի շահից ելնելով» կարգախոսով ուսանողական ակցիան, որի գլխավոր նպատակն է աջակցությունը երիտասարդ մասնագետների կայացմանը, որոնք բարձր ցուցանիշներ ունեն ուսման մեջ, ինչպես նաև դրսևորել են իրենց հասարակական ու գիտական կյանքում: Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հայտերն ընդունվել են հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 15-ը: Առաջին փուլն ավարտված է: «Ակցիայի շրջանակներում մենք շուրջ 500 էլեկտրոնային հայտ ենք ստացել բակալավրերից, մագիստրոսներից, ասպիրանտներից ու ամբիոնների հայցորդներից երկրի տարբեր բուհերից, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: Այժմ հատուկ հանձնաժողովը բանկի աշխատակիցներից կընտրի 20 հոգու»,-ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների բազայի զարգացման ու մարքեթինգի ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանը: Ընտրված թեկնածուների ցուցակը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 15-ը բանկի պաշտոնական ինտերնետ-կայքում, որից հետո կրթաթոշակառուները կհրավիրվեն կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը |