Բրյուսելում քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերը

Բրյուսելում քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերը

PanARMENIAN.Net - Բրյուսելում` «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) ՀԿ-ի գրասենյակում, նոյեմբերի 16-ին կայացել է քննարկում, որին մասնակցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Քննարկման ընթացքում, որը կազմակերպվել է EuFoA-ի և Համահայկական բարեգործական միության (AGBU) կողմից, մասնակիցները բարձր են գնահատել Արմեն Հարությունյանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարեցման գործընթացին:

«Հայաստանը հետխորհրդային շատ երկրների նման չի խուսափել քաղաքական և տնտեսական համակարգերի խնդիրներից: Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում հաստատվի օրենքի գերակայությունը, հարգվեն մարդու իրավունքները, մենք պետք է հաղթահարենք այդ խնդիրները»,- ասել է Հարությունյանը:

Իր հերթին, EuFoA Մայքլ Քամբեկը նշել է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, բայց անհրաժեշտ է ավելին անել` քաղաքական և տնտեսական համակարգերում առաջընթաց արձանագրելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---