Զավեն Անդրիասյան. Հաղթանակը ՌԴ Գավաթի մրցաշարում շատ կարևոր էր ինձ համար19 նոյեմբերի 2010 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը նոյեմբերի 16-ին դարձավ ՌԴ Գավաթի գավաթակիր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հաղթանակը շատ կարևոր էր նրա համար: Շախմատիստի խոսքերով առաջին օրը ծանր էր իր համար, քանի որ Սանկտ Պետերբուրգից Բելգորոդ նա մեկնեց գրանցքով և պատրաստվելու ժամանակ չէր ունեցել: «Սակայն ինձ հետ էր նաև իմ հիմնական մրցակից Պավել Պոնկրատրովը, այնպես որ մենք հավասար պայմաններում էինք: Սակայն ես կարողացա հաղթել»,-ասել է գրոսմայստերը: Անդրիասյանը նշել է, որ դժվար էին նաև վերջին պարտիաները Արտյոմ Տիմոֆեևի հետ: «Առաջին խաղն ավարտվեց ոչ ոքի: Իմ մրցակիցը լավ դիրք ուներ, սակայն արդեն երկրորդ խաղում ես մեծ առավելություն ստացա ու կարողացա հաղթել»: Մինչև տարեվերջ շախմատիստը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին (դեկտեմբերի 18-19-ին) և Հոլանդիայի միջազգային մրցաշարին (դեկտեմբերի 20-30): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |