Անահիտ Սահակյան. Հայ հասարակության մեջ հաճախ ջնջվում է բռնութան, պատժի և երեխաների դաստիարակության միջև սահմանը20 նոյեմբերի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր երեխայի պետք է բացատրել իր իրավունքները: Նա պետք դրանք իմանա, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն և չենթարկվի բռնության մեծահասակների կողմից »,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով Եվրահանձնաժողովի փորձագետ Անահիտ Սահակյանը: Նրա խոսքերով, երեխաների նկատմամբ բռնությունը լինում է մի քանի տեսակի` ֆիզիկական, հոգեբանական, սեռական: Ընդ որում, փորձագետը նշել է, որ անտարբերությունը նույնպես բռնության մի տեսակ է: Ինչպես նշել է Սահակյանը, երեխաները սովորաբար թաքցնում են իրենց նկատմամբ դրսևորած դաժանության դեպքերը: «Մեր աշխատանքը և ողջ հասարակության ու պետության աշխատանքը նման դեպքերի բացահայտումն է: Եթե բռնությունը կատարվում է տանը, ապա ծնողների նկատմամբ կիրառվում են տարբեր միջոցներ, ընդհուպ մինչև ծնողական իրավունքներից զրկելը: Ընդ որում երեխային կամ որդեգրում է այլ ընտանիք, կամ խնամակալությունն իր վրա է վերցնում պետությունը, և տուժածին ուղարկում են հատուկ հաստատություն»,- ասել է փորձագետը: Նրա խոսքերով, երեխաների նկատմամբ բռնություն իրագործվում է ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ ապահովված ընտանիքներում: «Հայ հասարակության մեջ հաճախ ջնջվում է բռնութան, պատժի և երեխաների դաստիարակության միջև սահմանը»,- նշել է փորձագետը: Սահակյանը նաև ավելացրել է, որ այսօր Հայաստանում բավական հաջող գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրեր, մասնավորապես Երևանում, Սյունիքի և Լոռու մարզերում արդեն մեկ տարի գործում է ծրագիր, որն արդարացնում է իրեն:
Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |