ՆԱՏՕ-ն կշարունակի նպաստել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը![]() 21 նոյեմբերի 2010 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Լիսսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդունեցին հռչակագիր, որի 35-րդ կետում նրանք անդրադառնում են տարածաշրջանային հակամարտություններին: Հայտարարության մեջ Հյուսիսատլանտյան Ալյանսը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Հարավային Կովկասում և Մոլդովայում տարածաշրջանային հակամարտությունների երկարաձգվելու առիթով: «Մենք կողմերին կոչ ենք անում խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունները` ցուցաբերելով կառուցողականություն և քաղաքական կամք: Մենք կոչ ենք անում հարգանքով վերաբերվել անցկացվող բանակցություններին և ձեռնպահ մնալ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խախտող քայլերից: Մենք հավատարիմ ենք նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնավարությանն աջակցելուն և շարունակելու ենք նպաստել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` նկատի ունենալով այդ սկզբունքները»,- ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |