Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտում է նաև Էստոնիան

PanARMENIAN.Net - Եվրոպական Միության համար կարևոր է ընդգծել Վրաստանի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքը և Ռուսաստանին կոչ անել ավելի ակտիվ գործել Մերձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների լուծման գործում: Այդ մասին հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը: Նրա խոսքով, Էստոնիան կարևոր է համարում նաև Ռուսաստանի անդամակցությունը Համաշխարհային առևտրական կազմակերպությանը:

Ուրմաս Պաետը գտնում է, որ Եվրամիության ու Ռուսաստանի միջև առանց արտոնագրի ռեժիմի մասին երկխոսությունը հարկավոր է շարունակել, սակայն նման ռեժիմի ներմուծման համար պետք է կատարվեն բոլոր պայմանները, հաղորդում է Էստոնիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---