Երևանում կբացվի Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես23 նոյեմբերի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա գեղանկարիչ, գծանկարիչ, թատերական նկարիչ, ճարտարապետ և թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի (1860-1921) ծննդյան 150-ամյակին նվիրված մեծածավալ ցուցահանդես: Հանրության ուշադրությանը կներկայացվեն ականավոր նկարչի ստեղծագործությունները տարբեր թանգարաններից` Հայաստանի պատմության պետական թանգարան, Սարդարապատի թանգարան, Էջմիածնի թանգարան: Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահը կցուցադրի Սուրենյանցի իր ողջ հավաքածուն (գեղանկար, գծանկար, թատերական նկարչություն)` ավելի քան 200 ստեղծագործություն: Հոբելյանական ցուցահանդեսի կապակցությամբ լույս կտեսնի կատալոգ (հայերեն և անգլերեն լեզուներով), որտեղ ամփոփ կերպով կներկայացվեն արվեստագետի` ՀԱՊ-ում գտնվող բոլոր գործերը, արխիվային լուսանկարներ: Ցուցահանդեսի բացմանը կհնչի դասական երաժշտություն ` «Նոր կվարտետ» լարային քառյակի կատարմամբ, ինչպես նաև կցուցադրվի Սուրենյանցի մասին ֆիլմ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |