WikiLeaks. Իրանին C-300 տրամադրելը չեղյալ համարելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Իսրայելին մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռների մասին տեղեկատվության համար

WikiLeaks. Իրանին C-300 տրամադրելը չեղյալ համարելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Իսրայելին մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռների մասին տեղեկատվության համար

PanARMENIAN.Net - Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրելը չեղյալ համարելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Իսրայելին մլրդ դոլար անօդաչու ինքնաթիռների մասին տեղեկատվության համար: Այդ մասին հայտնի է դարձել նոյեմբերի 28-ին WikiLeaks կայքի կողմից հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերից:

Գաղտնի փաստաթղթերի համաձայն, նման բովանդակությամբ հեռագիր ուղարկվել է 2009-ի նոյեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարարի գրասենյակից Իսրայելի ՊՆ առընթեր ազգային պաշտպանության խորհրդական Ամոս Գիլադին:

2009-ի նոյեմբերի 1-ին ԱՄՆ ՊՆ-ից հեռագիր է ուղարկվել պետքարտուղարին, որում խոսվել է այն մասին, որ Ամոս Գիլադը Մոսկվայից ուղերձ է ստացել Ռուսաստանին անօդաչու ինքնաթիռներ տրամադրելու խնդրանքով, որի դիմաց Կրեմլը կհրաժարվի Իրանին տրամադրել S-300 ԶՀՀ: Ռուսները պատրաստ են նաև վճարել միլիարդ դոլար այդ ինքնաթիռների արտադրության տեխնոլոգիայի մասին տեղեկատվության համար:

Այդ ժամանակ Ամոս Գիլադն ԱՄՆ ՊՆ-ին ուղղված իր ուղերձում հատուկ ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ չէ Ռուսաստանին փոխանցել անօդաչու ինքնաթիռների արտադրության ամենանոր տեխնոլոգիան, քանի որ այն շատ շուտով կհայտնվի չինացիների ձեռքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---