Իսրայելի ռազմավարական ծրագիրն Իրանի ուղղությամբ հասանելի դարձավ ողջ աշխարհին29 նոյեմբերի 2010 - 13:16 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը հրապարակել է փաստաթղթեր, որոնք բացահայտում են Իսրայելի ռազմավարական ծրագրի մի մասն իրանական ուղղությամբ: Փաստաթղթերում խոսվում է այն մասին, որ դեռ 2009-ին վարչապետ Բինյամին Նեթանյահուն նախազգուշացրել է ամերիկացիներին ռազմական ատոմի ոլորտում Իրանի հնարավորությունների մասին, սակայն այդ տեղեկատվության վերաբերյալ դիվանագետներից մեկի բանաձևում ասվում է, որ «դա կարող է սխալ տեղեկատվություն լինել, որը նպատակ ունի ճնշում գործադրել մեզ վրա»: 2009-ի հունիսին Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ շրջանը, երբ հնարավոր են արդյունավետ միջոցներ Իրանի միջուկային ծրագրի դեմ, կլրանա 6-18 ամիսների ընթացքում: Դրանից հետո այս ուղղությամբ ցանկացած գործողություններ հանգեցնելու են դրա հետ անհամեմատելի անուղղակի վնասի: Մեիր Դաղանը` «Մոսսադի» ղեկավարը, 2007-ին Բուշի վարչակազմին ներկայացրել է իր ծրագիրը հեղափոխական ուսանողական շարժումների և ազգային փոքրամասնությունների` ադրբեջանցիների, քրդերի և բելուջների ապստամբության օգնությամբ Իրանում իշխանությունը տապալելու մասին, և 2005-ին կրկին նախազգուշացրել, որ Իրանը որոշել է զարգացնել միջուկային ծրագիրը և հիմա ոչինչ նրան չի կանգնեցնի: Փաստաթղթերում խոսվում է նաև Իրանի և նրա միջուկային ծրագրի հանդեպ արաբական առաջնորդների վերաբերմունքի մասին: Ոչ միայն Սաուդյան Արաբիայի թագավորը, այլ նաև Բահրեյնի և Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել ցանկացած գնով դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, ԱՄԷ-ում և Եգիպտոսում չեն խնայել անվանումները` Իրանի կոչելով չարիք, սպառնալիք և գործոն, որը տարածաշրջանում պատերազմի հրձիգ է դառնալու, հաղորդում է Zman-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |