Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության գործընթացը 2 դեկտեմբերի 2010 - 21:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, կողմերը մտադիր են քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Սազոնովը: «Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Իրանի միջուկային ծրագիրը, մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունները»,- ասել է նա: Գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է Ռուսաստանի և Եվրամիության միջև «Գործընկերություն արդիականացման համար» համաձայնությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |