Ֆիլիպ Հակոբյան. Իմ նկարների նպատակն է ցույց տալ, թե որքան հիասքանչ ու բազմաշերտ է կյանքը 3 դեկտեմբերի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երևանում բացվել է ամերիկահայ նկարիչ Ֆիլիպ Հակոբյանի ցուցահանդեսը: «Իմ ստեղծագործությունների նպատակն է ցույց տալ, թե որքան հիասքանչ ու բազմաշերտ է կյանքը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել նկարիչը: Իր հերթին, Հայաստանի Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի ղեկավար, արվեստաբան Արմեն Գասպարյանը նշել է, որ ցուցահանդեսը շատ յուրօրինակ է և նկարչի տաղանդի վառ դրսևորումն է: «Ներկայացված է շուրջ 70 աշխատանք: Դրանք կարելի է բաժանել երկու մասի՝ ռեալիստական ու սյուրռեալիստական նկարներ և նատյուրմորտներ ու դիմանկարներ»,-ասել է նա: Ըստ նրա, հեղինակը կոչ է անում մեզ «փայփայել այն աշխարհը, որ Աստված է մեզ պարգևել»: «Այս աշխարհում մենք հաճախ ժամանակ չենք ունենում ժպտալու, երազելու ու մտածելու համար: Նա հիշեցնում է այն մասին, որ հարկավոր է միշտ ականջ դնել ներքին ձայնին»,-ասել է Գասպարյանը: Ֆիլիպ Հակոբյանը ծնվել է 1959թ. Մասաչուսեթսում: Ավարտել է Բոստոնի կերպարվեստի ակադեմիան, սովորել է հայտնի գեղանկարիչ Ֆրանկ Մեյսոնի մոտ: Հայ նկարիչների միջազգային միության անդամ է, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության անդամ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |