ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

PanARMENIAN.Net - . Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Արտադրողների Միջազգային Միության համաժողովը, որը կոչվում է «Եվրասիայի համագործակցություն` ներկա իրավիճակը եւ հեռանկարները»: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 500 մարդ 18 երկրից: Արտադրողների Միջազգային Միությունը հիմնվել է 1999 թվականին Արտադրողների Միջազգային Համագումարի որոշմամբ: Միության հիմնադիրներից են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Բոլգարիան, Ղազախստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ղրղզստանը: ԱՄՄ-ի հիմնական նպատակն է աջակցել արտադրողներին տնտեսական բարեփոխումներ կատարելու գործում: Միության ղեկավարն է ԽՍՀՄ-ի նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---