Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը խոստանում է ապահովել երկրում վթարայնության կայուն մակարդակ

Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը խոստանում է ապահովել երկրում վթարայնության կայուն մակարդակ

PanARMENIAN.Net - «Այս տարի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 8 աշխատակիցներ ազատվել են պաշտոններից ծառայողական խախտումների համար, իսկ 15-ը՝ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության ճանապարհապարեկային խախտումների համար»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Ըստ նրա, 2010թ. 1854 վարորդներ, որոնք աղբ են նետել մեքենայի պատուհանից, տուգանվել են 5 հազար դրամով: Հասարակական տրանսպորտի 721 վարորդ տուգանվել է 5 հազար դրամով ծխելու համար: Գրացվել է 105 դեպք, երբ վարորդները չեն կապել անվտանգության գոտիները:

«Հաջորդ տարի մենք կաշխատենք պահպանել այս արդյունքները, այսինքն պահպանել վթարայնության կայուն մակարդակը և նվազեցնել ՃՏՊ-ների քանակը»,-ասել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---