«Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին 5 դեկտեմբերի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - «Armnet Awards» վեբ-մրցույթի գլխավոր մրցանակը բաժին է ընկել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի կայքէջին`http://parajanovmuseum.am, որը ստեղծվել է ZOOM GRAPHICS ընկերության կողմից: Այս նախագիծն ամենաշատ ձայներն է հավաքել բոլոր անվանակարգերում, ինչպես նաև ճանաչվել է լավագույնը «Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում: «Դիզայն և յուզաբիլիթի» անվանակարգում ժյուրին կրկին նախապատվությունը տվել է ZOOM GRAPHICS ընկերության աշխատանքին` Երևանի Սիրահարների այգու կայքին` www.bg.am: «Տարվա առաջընթաց» անվանվել է http://www.rate.am կայքը, որի ստեղծման գաղափարը պատկանում է SFL ընկերությանը: «Լավագույն նորարարություն» անվանակարգում մրցանակը բաժին է ընկել ՀՀ կառավարության կայքին` http://e-gov.am: Ժյուրիի կարծիքով, օրիգինալությամբ աչքի է ընկել ArmComedy (armcomedy.com) բլոգը: Միջազգային ժյուրին հաթողներին ընտրել է 640 կայքերից, որոնք ներկայացվել էին մրցույթին նախատեսված 75-ի փոխարեն, որոնք պետք է «մաղվեին» հանրային քվեարկության արդյունքում: «Առաջին հերթին, զտվել են կայքերը, որտեղ նկատվել է հեղինակային իրավունքների խախտում, բռնության կոչ, անհանդուրժողականություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmNet Awards նախագծի ղեկավար Ժիրայր Թերզյանը: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկվել են ինչպես հայկական ընկերություններ, այնպես էլ արտասահմանյան` Microsoft, Opera Sotware, «Էխո Մոսկվի» ռադիոկայան, Vkontakte.ru սոցիալական կայք, RuTube.ru , RAEC և այլն: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |