2011 թվականին հայերը կնշեն «հայոց քաղաքամայր» Անիի 1050-ամյակը 6 դեկտեմբերի 2010 - 20:10 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին լրանում է համազգային կարևորություն ունեցող հոբելյան` մայրաքաղաք Անիի 1050-ամյակը: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Արտակ Մովսիսյանը դեկտեմբերի 6-ին նախարարությունում կայացած ատյանի նիստի շրջանակներում ներկայացրեց Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված միջոցառումների նախագծերը, որոնք կիրականացնի ՀՀ սփյուռքի նախարարությունը, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Անին համեմատեց հրեական Երուսաղեմի հետ` ընդգծելով հայոց հինավուրց այս քաղաքի` իբրև համայն հայության քաղաքամայր լինելու հանգամանքը: Նախարարը նաև տեղեկացրեց Երևանի քաղաքապետի հետ ունեցած իր նախնական պայմանավորվածության մասին, ըստ որի Երևանում կանցկացվեն մի շարք մեծամասշտաբ միջոցառումներ, իսկ քաղաքի թաղամասերից մեկը կամ մի հատված գուցե անվանակոչվի Անիի անունով: Արտակ Մովսիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ 2011-ին կթողարկվեն Անիին նվիրված օրացույց, փաստագրական և ուսումնական ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտական գիտաժողովներ, հեռուստատեսային գիտահանրամատչելի ծրագրեր և այլն: Որպես հոբելյանական միջոցառուների բարձրակետ` տարեվերջին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանդիսություն` համերգային և թատերական ներկայացումներով: Պատմագիտական գրականությունից հայտնի է, որ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թվականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորության գահը: Անին նաև համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարևոր հուշարձաններից է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |