Երևանում շինարարության ժամանակ հայ մասնագետները հաշվի չեն առնում աշխարհի մեգապոլիսների սխալները

Երևանում շինարարության ժամանակ հայ մասնագետները հաշվի չեն առնում աշխարհի մեգապոլիսների սխալները

PanARMENIAN.Net - «Այսօր նոր պայմաններում մեր մայրաքաղաքում ծավալվող ակտիվ քաղաքաշինությունը հաշվի չի առնում աշխարհի այլ մեգապոլիսների փորձն ու սխալները: Բացի դրանից, սխալ քաղաքաշինությունը հանգեցնում է մի շարք բնապահպանական խնդիրների առաջացման»,- դեկտեմբերի 7-ին «Մայրաքաղաքների բնապահպանությունը` մեգապոլիսի խնդիրները» խորագրով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնեց բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Նրա կարծիքով, «կետային» շինարարությունը (նոր շենքերի կամ կառույցների շինարարություն պատմականորեն ձևավորված բնակելի թաղամասում` սովորաբար կանաչ գոտիների տեղում) բացարձակապես անընդունելի է քաղաքաշինության մեջ:

«Գոյություն ունի կայուն քաղաքների դրական փորձը, որն անհրաժեշտ է փոխ առնել, ինչը մենք չենք անում: Դրա փոխարեն մենք թույլ ենք տալիս սխալներ, որոնք համաշխարհային քաղաքաշինության պատմության մեջ արդեն վաղուց հայտնի են, իսկ մենք դասեր չենք քաղում այդ փորձից»,- նշեց Դանիելյանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---