Մոսկվայում հայ գործարար է սպանվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ավտոմեքենայում հայտնաբերվել է գլխի հրազենային վնասվածքով տղամարդու դիակ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, սպանվածը ծնունդով Հայաստանից է, գործարար Արա Խաչատրյանը: Նա «Լուդինգ-ՍՊԲ» ընկերության գլխավոր տնօրենն էր, որը զբաղվում էր ալկոհոլային խմիչքների վաճառքով, գրում է Life News-ը:

«Լուդինգ-ՍՊԲ»-ն Ռուսաստանում էլիտար ալկոհոլի ներմուծմամբ զբաղվող խոշորագույն ընկերության պետեբուրգյան մասնաճյուղն է: Այսօր «Կոմերսանտ» թերթը, հղում անելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրին, հայտնել է, որ «Կրեմլյովսկի» առևտրի տուն» ունիտար ձեռնարկությունը, որը ՌԴ նախագահի գործերի վարչության ենթագերատեսչական ձեռնարկություն է, լիցենզիոն պայմանագիր է կնքել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի հետ՝ «Կրեմլյովսկայա պրեմիա» (Kremlin Award) կոնյակի արտադրության մասին: Կոնյակը կարտադրվի Հայաստանում: «Լուդինգ» ընկերության հիմնադիրներն են երկու հայ գործարարներ՝ Արթուր Վարժապետյանն ու Արմեն Շահազիզյանը: Հայաստանում «Լուդինգի» գործընկերն է «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, որի ղեկավարն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---