Երևանում անցնում է երկրորդ բարեգործական ամանորյա տոնավաճառը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 11-ին տեղի է ունենում բարեգործական ամանորյա տոնավաճառ, որը կազմակերպվել է «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

«Ամանորյա տոնավաճառից ստացված բոլոր միջոցները տրամադրվելու են Երևանի արվեստի դպրոցներին` Արաբկիրի կերպարվեստի դպրոցին և Էրեբունիի պարարվեստի դպրոցին»,- դեկտեմբերի 11-ին տոնավաճառի բացման ժամանակ ասել է «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱԳՆ ղեկավարի կին Նատալյա Նալբանդյանը:

Նրա խոսքերով, միջոցառումներին մասնակցում են 21 դեսպանատներ, ՄԱԿ հայկական գրասենյակը, բազմաթիվ հայկական կազմակերպություններ և ձեռնարկատերեր:

Նա հավելել է, որ միջոցառման ընթացքում տեղի է ունենալու վիճակախաղ, որի հաղթողը ստանալու է բջջային հեռախոս Օրանժ Արմենիայից:

Առաջին ամանորյա բարեգործական տոնավաճառից ստացված միջոցներն անցյալ տարի ուղորդվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք մանկապարտեզների վերանորոգմանը:

Տոնավաճառում ներկայացված են ազգային զգեստներ, հուշանվերներ, զարդեր, ամանորյա պարագաներ Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Հունաստանից, Եգպիտոսից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, Չինաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Գերմանիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---