Ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն, այս անգամ` Լոնդոնից![]() ![]() PanARMENIAN.Net - Լոնդոնում BBC հեռուստառադիոընկերության շենքի դիմաց ադրբեջանցիների ոչ մի ակցիա չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց BBC-ից աղբյուրը: «Շենքի դիմաց ոչ ոք չկա, իսկ ինչ վերաբերում է «հավաքված ավելի քան 100 ադրբեջանցիներին», ապա դա պարզապես հորինվածք է: Լոնդոնում ադրբեջանցիների նման ցույցի համար կարելի է հավաքել առավելագույնը 10-15 հոգի: Չի եղել նաև ընկերության ղեկավարությանը փոխանցված որևէ փաստաթուղթ»,- ընդգծեց գործակալության զրուցակիցը: ANS Press-ն այսօր տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ամբողջ աշխարհից Լոնդոնում հավաքված ադրբեջանցիներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել BBC հայտնի հեռուստառադիոընկերության շենքի դիմաց: Ցույցի մասնակիցները պահանջել են վերջ դնել ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խեղաթյուրված լուսաբանմանը: Ցուցարարների խոսքով` ընկերությունում աշխատում են հայամետ տրամադրված մարդիկ, որոնք թույլ չեն տալիս հեռուստադիտողներին օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազմել հակամարտության մասին: Ցույցի ընթացքում ընթերցվել է բանաձև, որը փոխանցվել է ընկերության ղեկավարությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |