Մոսկվայում ձերբակալվել է ծայրահեղական կազմակերպություններից մեկի առաջնորդը16 դեկտեմբերի 2010 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղական կազմակերպություններից մեկի առաջնորդը եղել է Մոսկվայի Կիևյան կայարանի հրապարակում ձերբակալվածների թվում: Նա և ևս 40 ձերբակալվածներ տարվել են Կունցևոյի ՆԳԲ Կիևյան կայարանի հրապարակում տեղի ունեցած միջադեպերի քննության համար: Նրանց կասկածում են սադրանքների կազմակերպման մեջ, որոնք հրահրել են հրապարկում հավաքվածների ագրեսիվ վարքը, գրում է ՌԻԱ Նովոստին: Արմատական կազմակերպության առաջնորդի հետ ձերբակալվել են երիտասարդներ, որոնցից ոստիկանները բռնագրավել են տրավմատիկ և սառը զենք, այդ թվում` մեկ կացին: Որոշվում է նրանց նկատմամբ վարչական և քրեական գործերի հարուցման հարցը: Վերջին մի քանի օրերին Ռուսաստանում լարված իրավիճակ է: Արմատական ազգայնականները զանգվածային ցույցեր են անցկացնում ողջ երկրում: Ձերբակալվել է շուրջ 1000 մարդ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |