2011 թվականին Նիժնի Նովգորոդում կօծվի Ամենափրկիչ հայկական եկեղեցին19 դեկտեմբերի 2010 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդում 2011 թվականին կօծվի Ամենափրկիչ հայկական եկեղեցին: Քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Շահնազարյանի խոսքով` 2010 թվականին եկեղեցու հիմնական շինարարական աշխատանքները կատարվել են: Մնում են միայն ներքին հարդարման աշխատանքները, փոքր վարչական շենքի կառուցումն ու տարածքի բարեկարգումը, որոնք նախատեսվում է ավարտել 2011 թվականի ամռան վերջին կամ աշնանը: Դրանով շինարարության առաջին փուլը կավարտվի: Երկրորդ փուլը, որը նախատեսում է վարչա-ուսումնական մասնաշենքերի կառուցում, ծրագրվում է 2012-2015 թվականներին: Նիժնի Նովգորոդում Փրկչի եկեղեցու շինարարությունը սկսվել է 2008 թվականի դեկտեմբերին: 2008 թվականի դեկտեմբերի 24-ին կայացավ հիմքի օծումն ու առաջին քարի հիմնադրումը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից: Եկեղեցու շինարարությունը ծրագրվում էր ավարտել 2010 թվականին: Սակայն ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով օբյեկտի հանձնման ժամկետները տեղափոխվեցին 2011թ., հաղորդում է «Նիժնի Նովգորոդի հայերը» պորտալը: Նիժնի Նովգորոդում` տեղի տոնավաճառի տեղում, 1828 թվականից ի վեր կանգնած է եղել հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել էր ճարտարապետ Լեյերի նախագծով` ցարական գանձապետարանի գումարներով, և որը կանգուն մնաց մոտ 100 տարի, ապա ինչպես շատ այլ եկեղեցիներ, քանդվեց 20-րդ դարի 30-ական թվականներին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |