Մերձավոր Արևելքի քրիստոնյաները չգիտեն ինչպես վարվել![]() PanARMENIAN.Net - Դամասկոսում կայացել է իսլամաքրիստոնեական եղբայրության համաժողով, որը հովանավորել է Սիրիան, հաղորդում է Media Line գործակալությունը: Համաժողովում ելույթ է ունեցել սիրիական ուղղափառ եկեղեցու ղեկավար, պատրիարք Իգնատիոս Զաքա Իվասը, որը կոչ է արել Արևելքի, Պաղեստինի և Իրաքի քրիստոնյաներին բոլոր ուժերով կառչել իրենց հողից: Հակառակ կոչը Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին արվել է Եվրոպայից: Արքեպիսկոպոս Աֆանասի Դաուդը` Մեծ Բրիտանիայում սիրիական ուղղափառ եկեղեցու ղեկավարը, կոչ է արել քրիստոնյաներին լքել Իրաքը: Անցյալ ամիս նա նախազգուշացրել էր, որ եթե քրիստոնյաները մնան, նրան մեկը մյուսի հետևից կոչնչացնեն, գրում է ZMAN.com-ը: Իրաքում պատերազմը սկսվելու ժամանակ շատ քրիստոնյաներ փախել են հարևան Սիրիա, որտեղ 152 000 իրաքցի փաստականների շարքում նրանք կազմում են 11 տոկոս: Շատ քրիստոնյաներ նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ Բաաս կուսակցության ռեժիմը համարում են իրենց կրոնական ազատությունների երաշխավորը: Բաաս կուսակցության սոցիալիստական պանարաբական գաղափարախոսությունը սերում է 1940-ական թթ. սկզբից, նրա հիմնադիրն է եղել Միշել Աֆլական` սիրիական հույն ուղղափառ քրիստոնյա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |