«Ամերիա» խումբն օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաներին21 դեկտեմբերի 2010 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Երևանում «Ամերիա» խումբը մանկական նկարների ցուցահանդես-վաճառք և աճուրդ է կազմակերպել` նվիրված Ամանորին և Սուրբ ծնունդին: Ինչպես հաղորդել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բանկն իր հաճախորդներին, գործընկերներին ու բարեկամներին կոչ է արել մասնակցել բարեգործական ակցիային և կյանքի կոչել «հիվանդ երեխաների այն հույսը, որ իրենց որևէ մեկը կօգնի»: Բանկի ներկայացուցիչը հաղորդել է, որ այս տարի բարեգործական նպատակներով շուրջ 15-20 մլն դրամ է հատկացվել այն մանկատներին, որոնց հետ համագործակցել է բանկը: Տիգրան Ջրբաշյանը հասարակայնությանը կոչ է արել հետևել բանկի օրինակին և իրագործել նախատոնական մանկական սպասումները: «ՍOՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանն իր հերթին ավելացրել է, որ կազմակերպությունը երկար տարիներ համագործակցում է «Ամերիաբանկի» հետ: «Այդ համագործակցությունը չի սահմանափակվում միայն ֆինանսական կողմով: Բարեգործությունը պետք է շատ պրոֆեսիոնալ մոտեցում ունենա»,- ավելացրել է Աշոտ Քոչարյանը: Ակցիայի շրջանակներում ներկայացվել են 100 նկարներ, որոնցից աճուրդում կվաճառվեն 20-ը, մնացածները գնվել են 20 հազ. Դրամով: «Ամերիա» խմբի ղեկավարությունը որոշում է ընդունել ավանդական ամանորյա նվերների համար նախատեսված գումարներն ուղղել ուռուցքաբանական և գեմատոլոգիական հիվանդություններով երեխաների բուժմանը: Ցուցահանդեսում ներկայացվեն մանուկների կողմից «100 տարին Ձեր աչքերով», «Նվիրիր կյանք» և «Հայկական հեքիաթ» թեմաներով նկարված աշխատանքներ: Նկարները տրամադրվել են Գեղագիտության Ազգային Կենտրոնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, «ՍOՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի, «Օրրան» բարեգործական ՀԿ, «Զատիկ» մանկատան սաների կողմից: Միջոցառման ողջ հասույթը հավասարապես կբաշխվի և կփոխանցվի 13 երեխաների, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում և դրամական օգնության կարիք են զգում: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |