«Աիդա» օպերայի իտալացի ռեժիսորին ապշեցրել է հայ հանդիսատեսի պրոֆեսիոնալ մոտեցումը25 դեկտեմբերի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Աիդա» օպերայի, որի պրեմիերան կայացավ դեկտեմբերի 23-ին Երևանում, իտալացի ռեժիսորին ապշեցրել է ներկայացման հանդեպ հայ հանդիսատեսի պրոֆեսիոնալ մոտեցումը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին տարվա ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Ես շատ ուրախ եմ, որ շատ լրագրողներ հնարավորություն ունեին ներկա գտնվել «Աիդա» օպերայի գլխավոր փորձին: Այսպիսով, պրեմիերային նախորդած մամլո ասուլիսում լրագրողներն այնպիսի հարցեր էին տալիս, որոնց արդյունքում իտալացի ռեժիսորը հասկացավ, որ գործ ունի բավական պրոֆեսիոնալ հանդիսատեսի հետ»,- նշել է նա: Նախարարի խոսքով` Մարիո Կորրադին անգամ խոստովանել է, որ նման մոտեցում չէր ակնկալում և հաճելիորեն զարմացած է: Հասմիկ Պողոսյանն ավելացրել է, որ մշակույթի նախարարությունը նպաստելու է, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան ներկա գտնվելու նման լայնամասշտաբ միջոցառումներին կամ դրանց գլխավոր փորձերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները |