Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան մտադիր է հաշտվել Իսրայելի հետ

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան մտադիր է հաշտվել Իսրայելի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է հաշտվել Իսրայելի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Մենք հանդես ենք գալիս բոլոր երկրների հետ խաղաղության օգտին: Ինչո՞ւ մենք պետք է վատ հարաբերություններ ցանկանանք երկրի հետ, որին առաջարկում ենք միջնորդություն»,- ասել է Դավութօղլուն: Սակայն, նրա խոսքերով, կան բարդություններ` կապված Իսրայելի կողմից հաշտվելու համար կամք դրսևորելու հետ:

«Մենք կամք ունենք, բայց հակառակ կողմի համար շատ բարդ է ձևավորել այն: Հրշեջ ինքնթիռներ ուղարկելու որոշումը զբաղեցրել է երկու րոպե: Եթե Իսրայելից պահանջվեր նման որոշում Թուրքիայի վերաբերյալ, իսրայելական կառավարական կոալիցիայի անդամների միջև կառաջանային վեճեր, դրանք կթափանցեին մամուլ և ոչինչ չէր ստացվի»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Trend-ը:

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին մայիսի 31-ին իսրայելական զինվորականների կողմից «Ազատության նավատորմի» վրա հարձակում գործելուց հետո, որը մարդասիրական օգնությամբ ուղորդվում էր Գազա:Այդ հարձակումից հետո, որի ժամանակ մահացավ 9 թուրք, Անկարան հայտարարեց Թել Ավիվի հետ հարաբերությունները վերանայելու մասին և պահանջեց պաշտոնական ներողություն հարձակման և փոխհատուցում` մահացածների ընտանիքների համար:

Դեկտեմբերի սկզբին Թուրքիան երկու ինքնաթիռ է ուղարկել Իսրայել երկրի պատմության մեջ խոշորագույն անտառային հրշեջի դեմ պայքարելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---