Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ26 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում Պուշկինյան հրապարակում ընթանում է «Մոսկվան բոլորի համար է» ցույցը, որի մասնակիցները բողոքում են քաղաքում վերջերս կատարված անկարգությունների և ազգայնամոլների ելույթների դեմ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանների գնահատականով, հրապարակում հավաքվել է մի քանի հարյուր մարդ: Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 1,5 հազարը: «Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր մտադիր չեն հաշտվել Մոսկվայում դեկտեմբերի 11-ին և 15-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Ես կարծում եմ, որ Մոսկվայում անկարգությունների պատճառը դարձել է կուտակված թարախը, որը դուրս է ժայթքել»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` գրող Վիկտոր Շենդերովիչը: Պուշկինյան հրապարակում տեղադրվել են մետաղ որոնող սարքեր, մարդկանց զննում է ոստիկանությունը: Մոտակա փողոցներում կանգ են առել ոստիկանների և ներքին զորքերի զինծառայողների ավելի քան տասնյակ ավտոբուսներ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |