2011թ. ՀՀ խորհրդարանը կքննարկի Ղարաբաղում պատերազմի հրահրման համար Ադրբեջանի պատասխանատվության մասին օրինագիծը

2011թ. ՀՀ խորհրդարանը կքննարկի Ղարաբաղում պատերազմի հրահրման համար Ադրբեջանի պատասխանատվության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը հաջորդ տարի մտադիր է Հայաստանի խորհրդարանի քննարկմանը ներկայացնել «Ղարաբաղում պատերազմի հրահրման, բանակցային գործընթացի էության խեղաթյուրման ու արգելակման համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» օրինագիծ-հայտարարությունը: Այդ մասին Աժ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի աշխատանքը 2010թ.՝ Ռուստամյանը նշել է, որ այս տարի վավերացվել է 49 միջազգային պայմանագիր, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2 օրինագծերում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---