Իվ Լետերմ. ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է բազում պահանջներ կատարի10 հունվարի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիան պետք է բազում պահանջներ կատարի: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Իվ Լետերմը: Նա ընդգծել է, որ Անկարան պետք է դառնա ԵՄ անդամ միայն այն դեպքում, եթե իրոք անկեղծորեն դա ցանկանում է, որպեսզի կատարի այդ քայլը, երբ կգա ժամանակը: Մեկնաբանելով այն, թե ինչ կասի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, եթե Անկարան ավարտի բանակցությունները բոլոր 35 դրույթների շուրջ և լիովին համապատասխանի ԵՄ չափանիշներին, Լետերմն ասել է. «Եթե Թուրքիան հաստատակամ է ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մեջ, ես կասեմ՝ «այո», սակայն, այդ ձգտումը պետք է անկեղծ լինի»: Սակայն, նա կարևոր է համարել այն, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվում է: «Որոշ մարդիկ Թուրքիայում հարց են տալիս. արդյո՞ք Թուրքիայի ապագան ԵՄ-ում է: Սակայն, դա հարց է նաև Թուրքիայի համար: Եվրոպան ընդունեց Թուրքիայի թեկնածությունը և գործընթացը շարունակվում է»,-ասել է Լետերմը, հաղորդում է Today`s Zaman-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |