Հունվարի 11-ին կմեկնարկի Հայաստանի շախմատի կանանց 66-րդ առաջնությունը![]() 10 հունվարի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի կանանց 66-րդ առաջնության վիճակահանությունը: Առաջին տուրը կկայանա հունվարի 11-ին, իսկ կավարտվի առաջնությունը հունվարի 20-ին: Չեմպիոնի տիտղոսի և Հայաստանի կանանց հավաքականի կազմում ընդգրկվելու համար պայքարելու են 10 շախմատիստուհիներ: Հաղթողը կստանա 300 հազ. դրամ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները` համապատասխանաբար 200 և 150 հազ. դրամ: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը 2010 թվականի Ռուսաստանի գավաթակիր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հիվանդության պատճառով հետաձգվել է և, ըստ երևույթին, կմեկնարկի հունվարի 18-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |