Հայաստանում հաստատվել է կրթական ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ծրագիրը

Հայաստանում հաստատվել է կրթական ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից:

Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, ՀՀ Հանրային խորհրդում, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում, ինչպես նաև ուսանողական տարբեր միավորումներում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպություններից և քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել և ներառվել են ծրագրում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---