2011 թվականից Հայաստանը միգրացիաների հարցում կհամագործակցի Շվեդիայի ու Լիխտենշտեյնի հետ12 հունվարի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2010թ-ին կատարված աշխատանքները և 2011 թ-ի ծրագրերը: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, 2010 թվականին վավերացվել է ոլորտին վերաբերող 3 միջազգային պայմանագիր: Երկու երկրի` Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի հետ կնքվել են ռեադմիսիոն համաձայնագրեր: Հայաստանը ներկայումս այդպիսի համաձայնագրեր ունի 13 պետության հետ, ևս չորս երկրի հետ շարունակվում են բանակցությունները` նմանատիպ փաստաթղթերի ստորագրման ուղղությամբ: Միգրացիոն ոլորտում առավել ընդլայնված համագործակցության հաստատման վերաբերյալ բանակցություններ են վարվում Ֆրանսիայի և Քաթարի հետ: Ոլորտում 2011թ. երկկողմ գործակցություն կծավալվի Շվեդիայի, Լիխտենշտեյնի հետ: Աշխատանքներ են կատարվել ոլորտի օրենսդրության բարելավման, միջպետական պայմանագրերի կնքման, ինչպես նաև միգրացիոն կառավարման համակարգը ԵՄ համակարգին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այդ նպատակին է ուղղված «Աջակցություն միգրացիոն մարմնի կարողությունների հզորացմանը» ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է 2012թ-ից և տևելու է 27 ամիս: 2011թ. անելիքներից առանձնացվեց նաև «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի» իրականացումն ապահովող գործողության ծրագրի, Հայաստանից անկանոն միգրացիոն հոսքերի ծավալների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակումն ու ներկայացումը ՀՀ կառավարություն և այլն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |