Գևորգ Ղազարյանն ու Կարլեն Մկրտչյանը անց են կացրել առաջին խաղը «Կուբանի» կազմում15 հունվարի 2011 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Բելեկում ռուսական «Կուբանը» ընկերական հանդիպում է ունեցել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի հետ և հաղթել է 3:1 հաշվով: Խաղին մասնակցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կարլեն Մկրտչյանը, որոնք փորձաշրջան են անցնում «Կուբանում»: Գևորգ Ղազարյանը խաղում էր ձախ թևում ակումբի մեկ այլ նորեկ Իգոր Պադերինի հետ, իսկ Կարլեն Մկրտչյանը ու Արթուր Տլիսովը հանդես էին գալիս հիմնական կիսապաշտպանների կազմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ղազարյանը կարողացավ գոլ խփել, սակայն մրցավարը չհաշվեց գոլը: «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պերեսկուն ակումբի նորեկների մասին ասաց հետևյալը. «Ես չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Նրանք լավ երիտասարդ ֆուտբոլիստներ են, որ գտնվում են կայացման փուլում, և, անշուշտ, մեզ հարկավոր են նաև լավ փորձառու խաղացողներ, որոնք կարող են թիմին օգուտ բերել Պրեմիեր լիգայում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |