ՀՀՀ-ն ստուգում է հեռուստաալիքի եթերում գովազդի չարաշահման մասին դիտարկման տվյալները15 հունվարի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը հետևելու է եթերում գովազդի բովանդակությանը: Նման կարծիք է հայտնել մամլո ասուլիսում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքերով, հեռուստաընկերությունների համար բարդ է մշտապես գովազդի դիտարկում անցկացնելը: Նման բաժին, Ալեքսան Հարությունյանի խոսքերով, կարելի է բացել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կամ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում: Միաժամանակ, «Ասպարեզ» լրագրողական ակումբը խախտումներ է բացահայտել ՀՀՀ հունվարի 1-ի եթերում: Ինչպես ասվում է ուսումնասիրության մեջ, հեռուստաալիքը խախել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որի համաձայն, գովազդի ծավալը չպետք է գերազանցի ընդհանուր եթերային ժամանակի 7 տոկոսը, իսկ ՀՀՀ-ում գովազդը հունվարի 1-ին (ժամը 24:00-ից) կազմել է 2 ժամ 20 րոպե 28 վայրկյան (հաղորդումների ընդհանուր ծավալի 9.75 տոկոս): Ուսումնասիրության մեջ նաև խոսվում է գովազդային բլոկի ժամանակի երկարացման մասին (ավելի քան 10 րոպե), միաժամանակ, օրենքով գովազդային բլոկը չպետք է գերազանցի 5 րոպեն: Այդ տվյալները «Ասպարեզ» ակումբն ուղարկել է ՀՌԱՀ քննարկմանը: Ալեքսան Հարությունյանն, իր հերթին, հանձնարարել է ստուգել այդ տվյալները ՀՀՀ համապատասխան ծառայություններին: «Մենք ամանորյա տոների ժամանակ որոշել ենք հնարավորինս քիչ գովազդ ցուցադրել, սակայն եթե պարզվի, որ նորմայի գերազանցում է տեղի ունեցել, ապա մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ»,- ասել է նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |