«Արմենիա» հեռուստաալիքը սկսել է ֆիլմեր ցուցադրել 3D ձևաչափով, իսկ ՀՀՀ-ն դեռ չի պատրաստվում փորձարկել15 հունվարի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» հեռուստաալիքը հունվարի 9-ին «Ճանապարհորդություն երկրի կենտրոն» ֆիլմով սկսել է 3D ձևաչափով կինոցուցադրությունների շարքը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հեռուստաալիքի ծրագրերի տնօրեն Ռուբեն Արամյանը, 3D-ով հաջորդ ֆիլմը լինելու է «Բևեռային ճեպընթացը», որը ցուցադրվելու է հունվարի 16-ին ժամը 20:00-ին: Արամյանի խոսքերով, 3D-ով ֆիլմեր կարելի է դիտել նույնիսկ «Ռուբին» հեռուստացույցով: Նա նշել է, որ Հայաստանի սուպերմարկետներում տարածվել է շուրջ 30 հազար ստերեոակնոց, թեև «Ճանապարհորդություն երկրի կենտրոն» ֆիլմը դիտել են ավելի շատ հեռուստադիտողներ: «Արմենիայի» ղեկավարությունը որոշում կընդունի 3D-ով ֆիլմերի հեռարձակման մասին երեք ցուցադրությունների արդյունքների ամփոփումից հետո: Միաժամանակ, ՀՀՀ-ն դեռևս չի պլանավորում 3D-ով ֆիլմերի ցուցադրություն: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասել է ՀՀՀ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Մենք կսկսենք 3D-ով ֆիլմերի հեռարձակում այն բանից հետո, երբ դա կանեն համաշխարհային առաջատար հեռուստաալիքները: Դա հետաքրքիր փորձ է Հայաստանի մասնավոր հեռուստաընկերությունների համար, սակայն պետական հեռուստաալիքը չի կարող փորձարկել, առավել ևս, որ մենք ֆիլմերը հեռարձակում ենք հայերեն թարգմանությամբ»,- ասել է նա: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |