Շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունում երկու տուրերից հետո առաջատար է Հրանտ Մելքումյանը![]() 20 հունվարի 2011 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Տղամարդկանց շարքում շախմատի Հայաստանի 71-րդ առաջնությունում կայացել է 2-րդ տուրը: Երկրորդ հաղթանակն է տարել Հրանտ Մելքումյանը, որը երկրորդ տուրում ավելի ուժեղ էր Արա Մինասյանից: Իր ելույթը հաջող կերպով շարունակում է Արման Փաշիկյանը, որը հաղթել է Տիգրան Քոթանջյանին: Ավետիք Գրիգորյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակ են տարել համապատասխանաբար Ռոբերտ Հովհաննիսյանի և Աշոտ Անաստասյանի նկատմամբ: Դավիթ Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան և Արտաշես Մինասյան-Զավեն Անդրիասյան պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Առաջնությունում երկու միավորով առաջատար է Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը նույնպես ունի 2 միավոր և երկրորդ տեղում է, երրորդ տեղում է Ավետիք Գրիգորյանը: 3-րդ տուրը կայանալու է հունվարի 20-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |