ԵԽ-ն ընդունել է «Եվրամիության ռազմավարությունը Սև ծովի համար» փաստաթուղթը24 հունվարի 2011 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է «Եվրամիության ռազմավարությունը Սև ծովի համար» փաստաթուղթը: №2087 բանաձևն ընդունվել է ԵԽ կողմից ռումինացի պատգամավոր Տրայան Ունգուրյանուի զեկույցի հիման վրա, և դրանում ընդգծվում է ԵՄ համար Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը: Բանաձևում կոչ է արվում ԵՄ-ին ապահովել այդ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Փաստաթղթում նաև նշվում է, որ, չնայած 2007-ի մայիսի 14-ից իրագործվող SYNERGY Սևծովյան նախագծի զգալի արդյունքներին, տարածաշրջանը ԵՄ առավել նպատակաուղղված ռազմավարության կարիքն ունի: Բանաձևում նաև նշվում է Սևծովյան տարածաշրջանի կարևոր նշանակությունն էներգետիկ անվտանգության և ԵՄ-ին էներգամատակարարումների դիվերսիֆիկացիայի համար, ուշադրություն է հրավիրվում տարածաշրջանային հակամարտությունների, տեղահան արված մարդկանց, ռազմականացման, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի դերի վրա` որպես իդեալական տարածաշրջանային գործընկերներ, ինչը նշվում է որպես կարևոր տարր ԵՄ տարածաշրջանային քաղաքականության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |