«Շիրակը» պայմանագիր է կնքել Եղիշե Մելիքյանի հետ25 հունվարի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» ՖԱ-ն հունվարի 25-ին մեկ տարվա պայմանագիր է կնքել փորձառու ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ, ով հունվարի 6-ից մարզվում է այդ ակումբում։ Եղիշե Մելիքյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 13-ին Երևանում։ Մեծ ֆուտբոլում առաջին քայլերը կատարել է Արտաշատի «Դվինում», ապա հանդես է եկել Արարատի «Արաքսում», Երևանի «Բանանցում», ուկրաինական «Մետալուրգում» (Դոնեցկի) և «Ստալում»։ Վերջինիս կազմից վերադառնալով՝ 2009թ. Մելիքյանը կրկին հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ ելույթ ունենալով «Ուլիսի» կազմում։ Նույն տարվա ամռանը կրկին տեղափոխվել է Ուկրաինա՝ հանդես գալով «Զարյայի» կազմում։ 2010թ. Հայաստանի առաջնության առաջին շրջանում հանդես է եկել «Ուլիսում»։ Հայաստանի հավաքականի կազմում Եղիշե Մելիքյանն անցկացրել է 29 հանդիպում, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |