Լիբանանի նախագահը հանձնարարել է Նաջիբ Միքաթիին ձևավորել երկրի նոր կառավարություն

Լիբանանի նախագահը հանձնարարել է Նաջիբ Միքաթիին ձևավորել երկրի նոր կառավարություն

PanARMENIAN.Net - Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հանձնարարել է Նաջիբ Միքաթիին ձևավորել երկրի նոր կառավարություն: Երկօրյա խորհրդարանական խորհրդակցությունների արդյունքում Միքաթին, որին պաշտպանում է «Հեզբոլահի» ղեկավարած ընդդիմությունը, ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: Նրա օգտին արտահայտվել է խորհրդարանի 68 անդամ: Հարիրիի համար, որի կառավարությունը տապալվել է հունվարի 12-ին, ստացվել է 60 ձայն:

«Հեզբոլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրուլան կոչ է արել Նաջիբ Միքաթիին ստեղծել ազգային գործընկերության կառավարություն:

«Մենք պաշտպանել ենք Միքաթիի թեկնածությունը և կոչ ենք անում ստեղծել ազգային գործընկերության կառավարություն»,- հայտարարել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---