Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» լավագույն խաղացողն է ճանաչվել «Նորդշելանդի» հետ խաղում

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» լավագույն խաղացողն է ճանաչվել «Նորդշելանդի» հետ խաղում

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Արևելյան Եվրոպայի և Սկանդինավիայի ակումբների Copa del Sol մրցաշարի կիսաեզրափակիչ, որն ընթանում է իսպանական Մարբելա քաղաքում:

«Նորդշելանդ» (Դանիա) ՖԱ-ի դեմ խաղն ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ «Շախտյորի»: Դոնեցկի ակումբի կազմում առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա այդ խաղում շատ ակտիվ էր և ճանաչվել է այդ խաղում «Շախտյորի» լավագույն խաղացող:

Փետրվարի 4-ին կիսաեզրափակչում «Շախտյորը» խաղալու է «Ռուսենբորգի» հետ (Նորվեգիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---