WikiLeaks-ը Խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրվել

WikiLeaks-ը Խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրվել

PanARMENIAN.Net - WikiLeaks ինտերնետ-կայքը, որը հայտնի դարձավ գաղտնի փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, Խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրվել: Այս անսպասելի թեկնածուին առաջադրած Նորվեգիայի խորհրդարանի անդամ Սնորրե Վալենն ընդգծել է այդ նախագծի արժանիքները խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության համար պայքարում:

Սովորաբար Խաղաղության նոբելյան մրցանակի անվանակարգերը գաղտնի են պահվում, սակայն այդ հաշվով կոնկրետ կանոններ գոյություն չունեն: Ամենապրեստիժ մրցանակին արժանանալու թեկնածուների առաջադրումը կավարտվի փետրվարի 3-ին: 2011 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունն ըստ ավանդույթի կհայտարարվի հոկտեմբերի սկզբին, հաղորդում է RBC.ru-ն:

2006 թվականից WikiLeaks կայքում գաղտնի տեղեկատվություն է տեղակայվել Իրաքում և Աֆղանստանում պատերազմների մասին, որին հաջորդեց ԱՄՆ Պետքարտուղարության և ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության հրապարակումը: Վաշինգտոնն անուղղակիորեն ճանաչեց հրապարակված նյութերի իսկությունը` ներողություն հայցելով արտահոսքի համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---