Լևոն Արոնյանը Ծաղկաձորում նախապատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղերին 3 փետրվարի 2011 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Լևոն ԱրոնյանըԾաղկաձորում նախապատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղերին: Արոնյանի հետ մարզվում են նաև գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Վան Հաոն: Նրանց կմիանա նաև Սերգեյ Մովսիսյանը, որն այսուհետ Հայաստանն է ներկայացնելու: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արոնյանն ասել է, որ Հայաստանում կլինի մինչև փետրվարի ավարտը և համառորեն մարզվելու է: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-27-ը Կազանում: Առաջին փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |