Գերմանահայ կենսաբան Կարապետ Անդրանիկյանը դարձել է TUHH նախագահ

PanARMENIAN.Net - Գերմանահայ կենսաբան, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը դարձել է Համգուրգ-Հարբուրգ տեխնիկական համալսարանի նախագահ: Ինչպես հայտնում է Welt Online-ը, Անդրանիկյանն, որն ավելի վաղ զբաղեցրել է համալսարանի փոխնախագահի պաշտոնը, պաշտոնապես սկսելու է իր գործունեությունը որպես նախագահ ապրիլի 1-ից:

Կարապետ Անդրանիկյանը ծնվել է Հորդանանում 1951-ին: Նա ուսումնասիրել է կենսաբանություն Բեյրութի Ամերիկյան համալսարանում (1970-1976թթ): Ավելի ուշ նա որակավորում է ստացել միկրոբիոլոգիայի ոլորտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---