Der Spiegel. Հոսնի Մուբարաքը պետք է վերադառնա Գերմանիա, շարունակի բուժումը, այնուհետև հրաժարվի նախագահությունից![]() 8 փետրվարի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կարող է փայլուն ելք ընտրել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Այդ դեպքում նա պետք է վերադառնա Գերմանիա, շարունակի բուժումը Բադեն-Բադենի մասնավոր կլինիկայում, այնուհետև հրաժարվի նախագահությունից, հաղորդում է գերմանական Der Spiegel շաբաթաթերթը: Der Spiegel-ի տեղեկությունների համաձայն, համապատասխան պլանը մշակվել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչների և Մուբարաքի մերձավորների կողմից` որպես Եգիպտոսում քաղաքական քաոսի դադարեցման ոչ այնքան ցավոտ ուղի: ԳԴՀ կառավարությունը գերմանական ԶԼՄ-ների տեղեկատվությունը չի հերքում: «Չկա պաշտոնական և ոչ պաշտոնական հարցում նման պահանջի համար: Ուստի դաշնային կառավարությունը պատճառ չունի այդ հարցի լուծումով հիպոթետիկ կերպով զբաղվելու համար»,- լրագրողներին Բեռլինում ասել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |