Հայ գիտնականը երկնաքարային խառնարան է հայտնաբերել Արարատ լեռան վրա 8 փետրվարի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Աստղաֆիզիկոսներ Վահագն Գուրզադյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Սվեր Աարսեթը (Քեմբրիջի համալսարան) Արարատ լեռան վրա երկնաքարային խառնարան են հայտնաբերել: Այդ բացահայտման մասին հոդվածը կհրապարակվի բրիտանական OBSERVATORY գիտական ամսագրի փետրվարյան համարում: Սակայն այդ լուրը արդեն հասցրել է տարածվել աշխարհով մեկ, քանի որ 2010թ. նոյեմբերին այն զետեղվել է Քորնելի համալսարանի կայքում: Խառնարանը գտնվում է 2.100 մետր բարձրության վրա, 39°47՛30՛՛ հյուսիսային եւ 44°14՛40՛՛ արեւելք կոորդինատներով: Ըստ նկարագրության, խառնարանն ունի մոտ 70 մետր տրամագիծ, մոտ 15 մետր խորություն: Գիտնականները գտնում են, որ խառնարանը կարող էր առաջանալ երկնաքարի հարվածից, սակայն կարող է նաև հրաբխաիյն բնույթ ունենալ: Գիտնականներում բացառում են խառնարանի սառցադաշտային ծագումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Վահագն Գուրզադյանը, այդ տարածքը փակ գոտի է համարվում, սակայն իշխանությունները մի կերպ թույլտվություն են տվել գիտնականներին: Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը՝ խառնարանի բնույթը եւ տարիքը պարզելու համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |