Առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահը

Առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահը

PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Ըստ նրա, առաջիկայում Հայաստան կայցելի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ինչպես հայտնել է դեսպանը, դրանից հետո տեղի կունենա ՀՀ նախագահի պատասխան այցն Իրան, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նովրուզին նվիրված միջոցառումներին: Սեյեդ Ալի Սաղայանը ընդգծել է, որ ակնկալվում են նաև Հայաստանի ու Իրանի խորհրդարանների խոսնակների և այլ պաշտոնյաների փոխադարձ այցերը:

Անդրադառնալով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին՝ դեսպանն ասել է, որ Իրանը թվով չորրորդ առևտրային գործընկերն է Հայաստանի համար: Ըստ նրա, այդ ներուժը հարկավոր է օգտագործել երկու երկրների երկկոսղմ տնտեսական հարաբերություններում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---