Facebook-ից օգտվողները լոգոտիպ կստեղծեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համար

Facebook-ից օգտվողները լոգոտիպ կստեղծեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համար

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը լոգոտիպի ստեղծման մրցույթ է հայտարարել, հաղթող լոգոն կօգտագործվի սոցիալական մեդիայում դիվանագիտական առաքելության էջերում: Ներկայացված աշխատանքները քվեարկության կառաջադրվեն Facebook ցանցում: Լավագույն լոգոն օգտվողների առավելագույն ձայներ (like) հավաքած 10 աշխատանքներից կընտրի դեսպան Մարի Յովանովիչը: Նախագծերի հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է 2011 թվականի փետրվարի 28-ը, քվեարկությունը տեղի կունենա մարտի 5-ից մինչև 15-ը: Մրցույթի հաղթողը կստանա 8 GB Flip(TM) Ultra HD տեսախցիկ:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---