Իրանը ողջունում է Լիբիայի ժողովրդի «իսլամական զարթոնքը»![]() 22 փետրվարի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Իրանը դատապարտում է ուժի կիրառումը Լիբիայի ցուցարարների դեմ, համարելով այն անընդունելի, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Իրանը բարձր է գնահատում Լիբիայի ժողովրդի ելույթները և նրա արդարացի պահանջները, քանի որ տարածաշրջանի մյուս երկրներում ևս այդ շարժումները դարձան իսլամական զարթոնքի արդյունք, ասել է նա: «Իրանը հետևում է Լիբիայում իրավիճակի զարգացմանը: Միջազգային հանրությունը պետք է գործուն ու շտապ միջոցներ ձեռնարկի բռնությունը կասեցնելու համար»,-ասել է Մեհմանպարաստը, հաղորդում է IRNA-ն: Զանգվածային բողոքի ցույցերը Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ շարունակվում են փետրվարի 15-ից: Նախօրեին, ցուցարարներին ցրելու համար Տրիպոլիում և Բենգազիում կիրառվել է ռազմական ավիացիա: Զոհվածների թիվը գերազանցդել է 500-ը, մինչդեռ Լիբիայի իշխանությունները կտրականապես հերքում են զոհերի մասին հաղորդագրությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |