Խառը մենամարտերի մասնակից Գեղարդ Մուսասին կմենամարտի Ռոջեր Գրեյսիի հետ

Խառը մենամարտերի մասնակից Գեղարդ Մուսասին կմենամարտի Ռոջեր Գրեյսիի հետ

PanARMENIAN.Net - Խառը մենամարտերի մասնակից հայազգի Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսիսյանը) Հոլանդիայից կիսածանր քաշային կարգում կմենամարտի բրազիլացի Ռոջեր Գրեյսիի հետ: Թեև հանդիպման մասին համաձայնագիր չի կնքվել, աղբյուրները վկայում են, որ կողմերը բանավոր համաձայնություն են տվել, հաղորդում է mmaweekly.com-ը: Ռոջեր Գրեյսին, որին շատերը համարում են աշխարհում բրազիլական ջիու-ջիտսուի լավագույն ներկայացուցիչը, ընդամենը չորս մենամարտ է անցկացրել MMA-ում:

Իր վերջին մենամարտը Strikeforce-ում հայ մարզիկն անց է կացրել նախորդ տարվա ապրիլին և մրցավարների որոշմամբ զիջել է Մոհամմեդ Լավալին: Դրանից հետո նա րեկու հաղթանակ տարավ Ճապոնիայում՝ Dream մրցաշարերում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---