Քադաֆիի զորքերն ապստամբներից ետ են խլել Լիբիայի կարևորագույն քաղաքները

PanARMENIAN.Net - Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացած զորքերն ապստամբներից ետ են խլել Ռաս Լանուֆ, Միսրատա և Տոբրուք քաղաները: Այդ մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Լիբիայի պետական հեռուստատեսությանը: Սակայն քաղաքների համար մարտերի մանրամասները չեն հաղորդվում: Միաժամանակ, ինչպես հաղորդում է Reuters-ը, Լիբիական պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Քադաֆիի զորքերը Բենգազիում երթ են պատրաստում:

Ռաս Լանուֆն ապստամբների կողմից գրավելու մասին հայտնի դարձավ մարտի 4-ին, իսկ Միստրալում պաշտոնապես չէր հաստատվել ժամանակավոր կառավարության իշխանությունը, որը ստեղծվել էր Բենգազիի ընդդմիության կողմից, սակայն քաղաքի բնակիչներն ինքնուրույն էին ապստամբել Քադաֆիի իշխանության դեմ: Տոբրուքն ապստամբների ձեռքում էր գտնվում փետրվարի վերջից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---